Օգոստոսի 5-ից կսկսվեն առաջադրումները Արարատի մարզի Նորաշեն գյուղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» թերթը գործող համայնքապետ Արտուշ Սարգսյանից հետաքրքրվել է` արդյոք նա պատրաստվում է առաջադրվել: Համայնքապետը շտապել է ամոթ համարել այն իրողությունը, որ 10 տարի գյուղապետ աշխատած մարդուն չընտրեն: «Միանշանակ առաջադրվելու եմ: Ինձ ոչ մի ուժ չի սատարում, իմ ուժը ժողովուրդն է»,- ասել է Արտուշ Սարգսյանը` հավելելով, որ իր մրցակիցը Արարատի մարզի փոխմարզպետի տղան է, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Սակայն այդ փաստը, գրում է թերթը, նրան չի մտահոգում, ինքն էլ վատ չէ ՀՀԿ-ականների հետ:





