Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ լույս է ընծայել «Մատենագիրք հայոց» մատենաշարի երրորդ հատորը: 600 էջից բաղկացած 3-րդ հատորը ընդգրկում է 6 դարի ողջ հայկական գրական ժառանգությունը գրաբարով եւ ժամանակակից հայերենի զուգահեռ թարգմանությամբ` գիտական արդի ծանոթության մեթոդներով: Նախկինում երկու հատորներով լույս է տեսել նաեւ 5-րդ դարի գրականությունը: Նախատեսվում է մատենաշարը հասցնել 13 հատորի:





