«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը գնել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի այգու շատրվանները՝ հարակից տարածքով:
Արթուր Աղաբեկյանը «Ժողովրդի» թղթակցի հետ զրույցում հաստատել է տարածված տեղեկությունը, սակայն որոշ վերապահումներով. «Այդ գործարքը դեռ չի կայացել, բայց իսկապես մի ընկերություն կա, որը ցանկություն ունի գնել այդ տարածքը, ու ես այդ ընկերությունում մասնաբաժին ունեմ: Բայց որպեսզի թյուրիմացություն չլինի, հավելեմ, որ ոչ թե այգու տարածքներն ենք գնելու, այլ այգու հարակից շենքը», – ասել է նա:
Թերթը նաև հավելում է, որ վաճառքի հանված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործարար Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտին): «Շինարարական բիզնեսով զբաղվող այս պաշտոնյան այնքան է խրվել պարտքերի մեջ, որ սկսել է ունեցվածքը վաճառել»,- գրում է թերթը:





