AM
2 Օգոստոս 2012 - 05:37 AMT

«ժողովուրդ» . Հովիկ Աբրահամյանը «Խոսրովի անտառ» արգելոցում կառուցված ապօրինի շինության հետ կապ չունի

Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է լուրերն այն մասին, որ «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» տեղամասում կառուցված ապօրինի շինությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Նման բան չկա, մենք բազմիցս ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ այդ ամենը ոչ մի կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ»»,- ասել է Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները հայտարարություն էին տարածել, թե «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» տեղամասում կառուցված ապօրինի շինությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: