Այսօր, ժամը 07.56 ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.37-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում`Արտաշատ քաղաքից 5 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմխորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2ից 3 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությոևնից:





