AM
2 Օգոստոս 2012 - 08:28 AMT

Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ռուբեն Սինոյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի հետ կապերի վարչությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Սինոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: