Սեպտեմբերի 26-28-ը Երևանի Օղակաձև այգում առաջին անգամ անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես տեղի արտադրող և ներկող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և դեսպանատները: Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ և առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում:
Պաշտոնական բացմանը ներկա կլինեն պետական այրեր, որոնց կդիմավորեն աղ ու հացով:
Նմանատիպ փառատոն Հայաստանում երբևէ չի անցկացվել: Փառատոնն ունի ճանաչողական բնույթ: Ըստ կազմակերպիչների, այն կնպաստի տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկությունների ծանոթանալուն: Փառատոնի ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որն ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը և վաճառելու այն:
Փակման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին:
Փառատոնի կազմակերպիչն է GMG Մեդիա գրուպը:





