AM
9 Դեկտեմբեր 2004 - 14:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական` վեցերորդ հանդիպումը, որը կկայանա Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ամենամյա նիստի շրջանակներում: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նշենք, որ երկու նախարարների նախորդ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 6-ին Սոֆիայում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում: