AM
9 Դեկտեմբեր 2004 - 14:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ԴԵՌԵՎՍ ՉԻ ՄՏԱԾԵԼ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «դեռեւս շատ վաղ է» խոսել 2008 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց հետաքրքրությունը, սակայն ես նույնիսկ դեռեւս չեմ մտածել դրա շուրջ, – ասել է Ս.Սարգսյանը: