AM
3 Օգոստոս 2012 - 05:32 AMT

«Ժողովուրդ». Բարեգործական երթուղայիններ չեն լինելու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև առաջացած «գծային պատերազմը» միանգամից չի դադարի։ «Ժողովուրդ»–ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում որոշում է կայացվել այնպես անել, որ երկու կողմն էլ իրենց բավարարված զգան ։ Ըստ այդմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանը պետք է քիչ-քիչ իր բարեգործական երթուղայինները «գծից» հանի, իսկ Պալաչն էլ պետք է իրեն կոռեկտ պահի և ավելորդ հայտարարություններ չանի։ Թերթի տեղեկություններով ` ԲՀԿ առաջնորդն ասել է, թե «պազիկների» թիվը կսկսի կրճատել Երևան-Չարենցավան երթուղուց, այնուհետև կանցնի Երևան-Աբովյան երթուղուն։