Համաձայն «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու։ Ըստ ամենայնի՝ նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավոր ունենալուց հետո նաև սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել)։ Նույնիսկ խոսվում էր, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե արձակուրդից հետ չվերադառնա, սակայն թերթի հետ զրույցում նա ասել է. «Ես հիմա աշխատանքի վայրում եմ ու նման տեղեկություն չունեմ։ Հրաժարական էլ չեմ տվել»։ Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ հրաժարական չի տալու, արդյոք պատճառն այն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երեխաների քավորն է, թաղապետը կոպիտ է պատասխանել. «Ես իմ տեղում աշխատում եմ։ Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»։





