Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, կա վառելիքի արտահոսք և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանիա 420» մակնիշի (վարորդ` Իրաքի Հանրապետության քաղաքացի, 1975 թ. ծնված Բախտիար Օթմանի Ռաշիդ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Թափվել է մոտ 20 տոննա դիզվառելիք: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





