«Իշխանության որոշ մակարդակներում նկատվում է բյուրոկրատիայի ուժեղացում, եւ գործադիր իշխանության շատ ներկայացուցիչներ բավականին հեռացել են ժողովրդից», հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` Լեռնային Ղարաբաղի զոհված զինվորների ծնողների միությունում հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ, ինչպես հայտարարել է նախագահը, կառավարությունում կկատարվեն կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Որոշ վերլուծաբանների կարծիքով` փոփոխությունները կարող է կապված լինեն ԼՂՀ-ում օգոստոսին անցկացված մունիցիպալ ընտրությունների հետ, որոնց ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետ է դարձել ընդդիմադիր թեկնածուն:





