AM
3 Օգոստոս 2012 - 09:23 AMT

Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ

Մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեսանյութ էր հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի մասին : Ըստ այդմ քրեական գործ էր հարուցվել: Քննության ընթացքում պարզվել է, որ որ մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:

Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: