AM
14 Դեկտեմբեր 2004 - 15:02 AMT

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ալտի եւ նվագախմբի կոնցերտը» ներկայացված է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» թերթը` վկայակոչելով Տիգրան Մանսուրյանին. «Օրերս տեղեկություն եմ ստացել Մյունխենի ECM ֆիրմայի տնօրենից այն մասին, որ մեր համատեղ CD-ն` «Մոնոդիան», որում ընդգրկված են Ալտի կոնցերտը, Սաքսաֆոնի եւ ալտի դուետը եւ Ներսես Շնորհալիի «Յոթ աղոթքը», ներկայացվել են «Գրեմիի» մրցանակաբաշխությանը»: Կոմպոզիտորը նաեւ տեղեկացրել է, որ CD-ում ընդգրկված Ալտի եւ նվագածմբի կոնցերտը ներկայացվել է երկու անվանակարգում` «Լավագույն հեղինակ» եւ «Կոնցերտային ժանրի լավագույն ստեղծագործություն»: