AM
6 Օգոստոս 2012 - 09:33 AMT

Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված տեսախցիկներն արդեն միացված են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Ա. Ներսիսյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված տեսախցիկներն արդեն միացվել են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին, ինչը հնարավորություն է տալիս հետևել այնտեղ կատարվող իրադարձություններին և որևէ պատահարի դեպքում անմիջապես արձագանքել։