AM
6 Օգոստոս 2012 - 13:11 AMT

Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը Երևանում է. Լյուկ Պանիսոյին ընդունել է Երևանի քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:

Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում: