«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոռոգման համար նախատեսված ջուր է օգտագործել և գումարը չի վճարել։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Ծառուկյանի պարտքի չափը կազմում է 2 միլիոն դրամ։ Կոտայքի մարզի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Անտոն Պապոյանի համբերության «բաժակն» այնքան է լցվել, որ պաշտոնապես գրություն է ուղարկել, որպեսզի այդ գումարը վճարեն։ Պապոյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Ծառուկյանն արդեն այդ գումարը վճարել է. «Ո՞վ է Ձեզ այդ տեղեկությունները հայտնել, ինքն արդեն վճարումը կատարել է ու պարտք-պահանջ չունի։ Ուղղակի ինքը տեղյակ չի եղել։ Դե հիմա իրեն աշխատողները չեն տեղեկացրել, որ պարտք է, երբ որ տեղեկացրել են, անմիջապես փակել է»։





