AM
7 Օգոստոս 2012 - 06:06 AMT

«Հրապարակ». Հայ ազգային կոնգրեսը որոշել է պատժել Դավիթ Շահնազարյանին

Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսում անչափ վրդովված ու վիրավորված են հեռացողների, հատկապես Դավիթ Շահնազարյանի պահվածքից։ Այստեղ նրան պատժելու ձևեր են փնտրում և որոշել են նրա դեմքը բացահայտող տարբեր տեղեկություններ հրապարակել մամուլում։ Մասնավորապես, շրջանառության մեջ են դրել Շահնազարյանի՝ համամասնական ցուցակում զբաղեցնելիք տեղից նեղանալու և այդ պատճառով ՀԱԿ-ից դուրս գալու վարկածը։ Բայց օրերս ծրագրվում է ևս մի ինֆորմացիա տարածել։ Այն է՝ ամիսներ առաջ Շահնազարյանի որդուն տարել են ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ հարցաքննել են և նյութեր են նախապատրաստել նրա դեմ։ Ըստ այս վարկածի՝ լուրջ հոդվածի մասին է խոսքը եղել։ Ապա, այդ նյութերով շանտաժ են արել հորը և պահանջել, որ նա դուրս գա ՀԱԿ-ից և անի այն, ինչ անում է հիմա։ «Այս վարկածը որևէ ռեալ հիմք ունի, թե ոչ, դժվար է ասել։ Բայց որ նման տեղեկությունները կարող են վարկաբեկել և Դավիթ Շահնազարյանին, և նրա կողմից ձևավորվելիք ապագա ուժը, ակնհայտ է», գրել է թերթը։