AM
7 Օգոստոս 2012 - 06:15 AMT

Անցնող օրվա ընթացքում հրշեջները մայրաքաղաքում 3 հրդեհ են մարել

Օգոստոսի 6-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Քիչ անց հատուկ հրշեջ ջոկատից օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին, մարվել` 15.06-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք: Նույն օրը ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի 7 շենքի 3-րդ հարկի պատշգամբից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվելէ 14.37-ին:

Անցնող օրվա վերջին ահազանգը հրեշեջ ծառայությունում ստացել են ժամը 03.45-ին : Հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու 49 շենքի 23-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով: