AM
7 Օգոստոս 2012 - 08:16 AMT

Ոստիկանություն. Մայոր Աղաս Ալոյանի գործով ծառայողական քննություն է ընթանում

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանին աշխատանքից ազատելու մասին:Ոստիկանությունից տեղեկացնում են, որ, Աղաս Ալոյանի գործով ներկայումս ընթանում է ծառայողական քննություն, և նախապատրաստված նյութերով Ալոյանի կամ նրա հարազատների առնչությամբ որևէ փաստ չի արձանագրվել: