AM
7 Օգոստոս 2012 - 10:27 AMT

Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատերն այն անվճար տրամադրում է Սիրիայից ժամանած հայերին

Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տաս սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին` միայն կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) վճարելու պայմանով:

Գործարարն ինքը ծագումով Հալեպից է, մինչև երեսունհինգ տարեկանը բնակվել է Սիրիայում, այնուհետև տեղափոխվել է Ավստրալիա :