AM
21 Դեկտեմբեր 2004 - 14:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԶԱՏ ԵՆ ՄԱՍԱՄԲ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԶԱՏ ՉԵՆ

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հերթական հետազոտությունների տվյալների համաձայն` 2004 թվականին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ստացել են մասամբ ազատ երկրների կարգավիճակ, իսկ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ոչ ազատ: Գնահատումը կատարվում է յոթ միավոր ունեցող սանդղակով, որտեղ 1-ը ամենամեծ գնահատականն է: Այդ սանդղակի համաձայն` Հայաստանը ստացել է 4 միավոր քաղաքացիական ազատությունների ոլորտում եւ 5 միավոր` քաղաքական ազատությունների ոլորտում: Լեռնային Ղարաբաղը ստացել է 5 միավոր երկու կատեգորիաներում էլ: «Freedom House» զեկույցը նշում է քաղաքական ազատությունների իրավիճակի վատթարացում Հայաստանում: