Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 7-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում և «ՀՀ ԿԲ պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ:
Խորհուրդը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թ. երկրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը (Դրամավարկային քաղաքականության 2012 թ. երրորդ եռամսյակի ծրագիրը)» և «ՀՀ ԿԲ-ում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին» կարգը:
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Կարեն Հակոբյան արտարժույթի առուվաճառքի թիվ 697 լիցենզիան, վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Ռուբեն Հովհաննիսյան արտարժույթի առուվաճառքի թիվ 643, Ա/Ձ Կարեն Մալոյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 481 և «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի թիվ 13 լիցենզիաները:
Խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Էրեբունի ՎՇ» մասնաճյուղը, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:





