AM
8 Օգոստոս 2012 - 05:43 AMT

«Ժողովուրդ». Չարաշահումների համար աշխատանքից ազատված հրամանատարին զինկոմիսա՞ր են նշանակելու

Թերչթը գրում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը: Վերջինս հիմա արձակուրդում է, ու հավանական է՝ այլեւս չվերադառնա:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս օրերին քննարկվում է Չալյանի փոխարեն ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին նշանակելու տարբերակը: Հիշեցնենք, որ խոսքն այն գեներալի մասին է, որին պաշտոնանկ արեցին չարաշահումների, այդ թվում՝ զենք-զինամթերքի ու զինտեխնիկայի ապօրինի վաճառքի համար: Ավելին, նրա նախկին տեղակալն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա գտնվում է կալանքի տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք նման տեղեկությունների չեն տիրապետում. «Կլինի համապատասխան հրամանագիր, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Հիմա նման բան չկա»: