Օգոստոսի 7-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են մեկնել նաև ՃՈ և «Աբովյանի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Այսօր համապատասխան տեխնիկայի օգնությամբ վահանակը կտեղափոխվի:





