«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու պետք է հեռանայի Հայաստանից», ասում է ազգությամբ ադրբեջանցի Խագան Քալենդերլին` Վավերագրական ֆիլմերի երեւանյան ստուդիայի ռեժիսորը: Նրա հայրը ղեկավարում էր Երեւանի ադրբեջանական թատրոնը, ինքն ամուսնացած է հայուհու հետ եւ կնոջ ու եւեխաների հետ միասին որոշել է մնալ քաղաքում, որը հարազատ է դարձել նրա համար` չնայած շարունակվող հակամարտությանը երկու երկրների միջեւ: «Ինձ համար շատ բնական է, որ ես այստեղ եմ մնացել: Ինձ ոչ ոք չի խնդրել կամ չի ստիպել դա անել: Ես ուղղակի այստեղ եմ ապրում իմ ծննդյան օրից, բնական իրավունքով», պատմում է Քալենդերլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ի տարբերություն 350.000 ադրբեջանաբնակ հայերի, որոնք հիմնականում քաղաքի բնակիչների էին, Հայաստանի 160.000 ադրբեջանական համայնքը հիմնականում բնակվում էրր գյուղերում: Խ.Քալենդերլին Հայաստանի մայրաքաղաքում բնակվող մի քանի հազար ադրբեջանցիներից մեկն էր: «Ի՞նչ կասեք Հայաստանում մնացած մյուս ադրբեջանցիների մասին», հարցնում է ռադիոյի լրագրողը: Քալենդերլին ասում է, որ ճանաչում է նրանցից մի քանիսին եւ շփվում նրանց հետ: «Ես կարող էի արտագաղթել, սակայն իմ արմատներն այստեղ շատ ամուր են», ասում է նա: «Էլ չասած հայկական ծիրանի մասին, ուրիշ որտեղ կարելի է գտնել այդքան համեղ ծիրան», ավելացնում է նա կատակով:





