AM
8 Օգոստոս 2012 - 12:55 AMT

Մսի և պաղպաղակի շուկայում կատարված ստուգումների լաբորատոր արդյունքներն արդեն հայտնի են

Անցած շաբաթ մսի և պաղպաղակի շուկայում կատարված ստուգումների լաբորատոր արդյունքներն արդեն հայտնի են:Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Բաբկեն Պիպոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լաբորատոր ստուգման արդյունքները կուղարկվեն մոնիտորինգի վարչություն, որտեղ պետք է անցկացվի վերջնական ուսումնասիրություն, ինչից հետո բոլոր խախտումների մասին հանրությունը կիրազեկվի: Բաբկեն Պիպոյանը փոխանցեց, որ արդյուքների պարաստ լինելուն պես դրանք կտեղադրվեն տեսչության կայքում , ինչպես նաև կհրավիրվի մամուլի ասուլիս: Հիշեցնենք, որ մսի և պաղպաղակի շուկայում անցած շաբաթվանից ստուգումներ են: Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել էին մակնշման և սառնարանների հետ կապված խնդիրներ, իսկ միսը որոշ տեղերում երկար ժամանակ պահել էին սառնարանում և վաճառել էին առանց ուղեկցող փաստաթղթերի: