AM
10 Օգոստոս 2012 - 05:51 AMT

«Ժողովուրդ». ՀԱԿ-ը ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրելու փող չունի

Թերթը գրում է, որ սեպտեմբերին Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկելիք ՏԻՄ ընտրություններում հիմնականում պայքարը կծավալվի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այս առումով բավականին պասիվ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել է , որ Կոնգրեսը ֆինանսական միջոցներ չունի: