Այսօր իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը: Նա արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական էր: Մարսել Մաթևոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:





