AM
20 Հունվար 2005 - 17:56 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԻՏԱԼԻԱ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Երեւանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեին: Ինչպես տեղեկացրել են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռ. Քոչարյանի` Իտալիա կատարելիք պաշտոնական այցի մանրամասները: Զրույցի ընթացքում Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Իտալիայի հետ հաստատվել են ավանդական բարեկամական հարաբերություններ: Նրա խոսքերով` կան լավ հեռանկարներ տնտեսական համագործակցության ուղղությամբ, մասնավորապես, միջին եւ մանր ձեռնարկատիրության ոլորտում: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, այցը կկայանա հունվարի վերջին: