AM
15 Օգոստոս 2012 - 07:15 AMT

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենա է շրջվել. կա մեկ զոհ

Երեկ` ժամը 22.35-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարի 30-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պատահարի հետևանքով վարորդը և ուղևորները` Կուրթան գյուղի 3 բնակիչներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 1989 թ. ծնված Դավիթ Մաթևոսյանը մահացել է: Կատարվում է քննություն: