AM
24 Հունվար 2005 - 15:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Նյու-Յորք: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Վ.Օսկանյանի ԱՄՆ կատարելիք այցի նպատակն է մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարների գերիների ազատագրման 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանի աշխատանքներին: Նշենք նաեւ, որ Նյու-Յորքից Վ.Օսկանյանը մեկնելու է Հռոմ` ուղեկցելու Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանին Իտալիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: