AM
15 Օգոստոս 2012 - 14:27 AMT

Մի խումբ հայ երիտասարդներ ծաղիկներ դրեցին Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց

Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հարազատներին ցավակցելու համար այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ էին հավաքվել Facebook սոցիալական ցանցի մի խումբ հայ օգտատերեր: Դեսպանատան մոտ ծաղիիկներ դնելու առաջարկը հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյաննին էր.«Ճիշտ է, այնքան էլ շատ մարդ չէր արձագանքել, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ մենք գնացինք և ցավակցություն հայտնեցինք մեր հարևաններին», -PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգերը: