AM
16 Օգոստոս 2012 - 09:10 AMT

Նոր կառուցվող շենքերի սեյսմակայունության ստուգումը պարտադիր ընթացակարգ չէ, հայտնում է Խլղաթյանը

Նոր կառուցվող շենքերի սեյսմակայունության ստուգումը պարտադիր ընթացակարգ չէ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը: «Նորակառույց շենքերի սեյսմակայունության ստուգումն ու գնահատումը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի կողմից պարտադիր չէ: Այն իրականացվում է պատվիրատուի ցանկության դեպքում: Հակառակ դեպքում շենքի սեյսմակայունությունը երաշխավորվում է սեյսմակայուն շինարարության սահմանված նորմերով, որոնցով կառուցվում է շենքը»,- նշեց նա:

Դրա հետ մեկտեղ Խլղաթյանը հաղորդեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի կողմից ստուգված բոլոր շենքերը համապատասխանում են նորմերին և անվտանգ են: