Անցյալ տարվա համեմատ այս տարի 3 ավել մարդ է փրկվել խեղդվելուց: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը: Նա հաղորդեց, որ այս տարի Սևանա լճում ԱԻՆ փրկարարական ուժերի աշխատանքների շնորհիվ փրկվել է 20 մարդ` անցյալ տարվա 17-ի դիմաց:
Խոսելով խեղդվածների մասին` գնդապետը նշեց, որ անցյալ և այս տարվա ցուցանիշները նույնն են` 6 մարդ: Ընդ որում` այս տարի երեք հոգի խեղդվել է փետրվարին` լճի սառցակալման ժամանակ, իսկ երեքը` ամառային հանգստի ժամանակ:





