AM
16 Օգոստոս 2012 - 09:46 AMT

Գնդապետ. ԱԻՆ 6-ական փրկարարներ շուրջօրյա հերթապահում են Սևանում բացված երկու հանրային լողափերում

ԱԻՆ 6-ական փրկարարներ շուրջօրյա հերթապահում են Սևանա լճի ավազանում բացված երկու հանրային լողափերում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ լճի ավազանում լողացողների անվտանգությունը 19 այլ կետերում, այդ թվում` մասնավոր, վերահսկում են 46 փրկարարներ:

ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում երրորդ հանրային լողափի, ինչպես նաև հետագայում ծրագրված հինգ լողափերի բացմանն ընդառաջ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչությունը նոր կադրեր է պատրաստում այդ լողափերում հերթապահելու համար: