Օգոստոսի 16-ին ԱԻՆ-ում գրանցվել է օձի խայթոցների մասին 2 ահազանգ: Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, այսօր` ժամը 07.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեկ օձի խայթոցից թունավորումով հոսպիտալացվել է Ռինդ գյուղի բնակիչ, 2005 թ. ծնված Կարեն Թինբարյանը: Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը բավարար է:
Օգոստոսի 16-ին ԱԻՆ-ում ևս տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշատարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ռուդիկ Պողոսյանը: Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





