Օգոստոսի 17-ին` ժամը 06.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները ու 1961 թ. ծնված Սևակ Բաղդասարյանի և 1983 թ. ծնված Մարինե Բադալյանի դիակները:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով Սևակ Բաղդասարյանը և ուղևորուհի Մարինե Բադալյանը տեղում մահացել են, իսկ 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:





