AM
20 Օգոստոս 2012 - 07:17 AMT

Աբովյան քաղաքում հրազենային վնասվածքից 30-ամյա տղամարդ է մահացել

Ոստիկանության Կոտայքի բաժնում այսօր` ժամը 02.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը:

Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: