2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին:
Վաղը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի տուժող կողմի միջնորդության կապակցությամբ իր որոշումը: Եթե այն բավարարվի, դատարան կկանչվեն եւ կհարցաքննվեն նախաքննությունը վարած քննիչներ Սարգիս Մադաթյանը, Հայկ Մարգարյանը եւ Լեւոն Պետրոսյանը: Վերջիններս, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ եւ ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն:





