Այսօր ժամը 18:00-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո նրա միակ դուստրը ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Նա այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկներն աղջկա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։





