AM
7 Օգոստոս 2003 - 17:40 AMT

ԱՄՀ-Ը ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը քննարկում է «Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի» ծրագրի շրջանակներում հերթական հինգերորդ վարկաբաժինը Հայաստանին տրամադրելու հարցը, որը կազմում է շուրջ 13 միլիոն դոլար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԱՄՀ-ի երեւանյան ներկայացուցչությունում: Համաձայն աղբյուրի, սույն թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 1-ն ԱՄՀ պատվիրակությունը գտնվում էր Երեւանում եւ Հայաստանի ղեկավարության հետ համատեղ ամփոփեց այդ ծրագրի նախկին փուլի իրականացումը` աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի ներքո: