Այսօր ժամը 12:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա 2003 թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով հերթական նիստը: Նշանակված դատական նիստին դատախազի միջնորդությամբ հարցաքննվելու են նոր վկաներ:
Հիշեցնենք, որ 2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թ.-ի վերջին սկսվել է նոր դատաքննություն:





