AM
21 Օգոստոս 2012 - 09:16 AMT

Այս տարվա «Բազեն» ամենաէժանն է եղել

«Բազեի» այս տարվա հոբելյանական 10-րդ հավաքին նախորդ տարիների համեմատ ավելի քիչ գումար է ծախսվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը` նշելով, որ գումարի հստակ չափը հայտնի կլինի հաշվարկներ կատարելուց հետո:

Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս տարի բազեում բացի հոբելյանական միջոցառումներից անցկացվել են ազգային պարերի մրցույթներ: Ըստ «Բազեի» տնօրենի` այս տարվա հավաքի առանձնահատկություններից էր նաև այն, որ հավաքի որոշ մասնակիցներ մկրտվել են Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցում:

Նա տնօրենը նշեց նաև, որ «Բազե» 10-րդ հավաքի մասին նկարահանվել է ֆիլմ, որում յուրաքանչյուր ճակատի ներկայացուցիչ ներկայացնում է «Բազեի» առօրյան: