AM
4 Փետրվար 2005 - 15:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ

Այսօր Հայաստանում իր աշխատանքն է ավարտել բանկերի վերահսկման տարածաշրջանային խմբի հերթական կոնֆերանսը, որին մասնակցում էին Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Ռեգնւմ» գործակալությունը, կոնֆերանսի արդյունքում Հայաստանը ընտրվել է Բազելի կոնֆերանսի բանկերի վերահսկման տարածաշրջանային խմբի նախագահ: Աշխատանքը կղեկավարի Հայաստանի Կնետրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյանը: Նա նշել է, որ «փորձի փոխանակումը թույլ կտա պարզել Հայաստանում Բազելյան չափանիշների ներմուծման փուլերը»: Հաջորդ կոնֆերանսը կկայանա նույնպես Հայաստանում ընթացիկ տարվա հոկտեմբերին: