Սուրեն Սիրունյանի դուստրը` Դիանա Սիրունյանը մահացել է: Այս մասին հայտնում են Հանրապետական հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը`16-ամյա Դիանա Սիրունյանը, նետվել էր հինգերորդ հարկի պատուհանից: Վերջին մի քանի օրվա ընթացքում աղջկան բազմաթիվ վիրահատությունների են ենթարկել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:





