AM
22 Օգոստոս 2012 - 07:11 AMT

Ավտոպատահար Սևան-Դիլիջան ճանապարհին. կան զոհեր

ԱԻՆ-ում օգօստոսի 22-ին` ժամը 01.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1983թ.-ին ծնված Արգիշտի Սարդարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել թունելի դիմային պատին, ինչի հետևանքով, մինչև հրշեջփրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1975 թ. ծնված Արեն Գևորգյանը, 1993թ. ծնված Արարատ Հարությունյանը և Կարեն Գևորգյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ Ա. Սարդարյանը մահացել է:

Ժամը 01.55-ին հրշեջփրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Գևորգյանի դին:

Բժիշկները Ա.Հարությունյանի և Կ.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատում են բավարար: