AM
7 Փետրվար 2005 - 15:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ռուբեն Շուգարյանն ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Ռուբեն Շուգարյանը այդ պաշտոնում կփոխարինի Գագիկ Բաղդասարյանին: