Բուդապեշտում այսօր կվերսկսվի ադրբեջանցի սպա Ռամիլ սաֆարովի կողմից հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը, տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը: Նիստի ընթացքում դատարանը կլսի մյուս ադրբեջանցի սպայի եւ Հայկ Մակուչյանի հետ միեւնույն սենյակում եղած լիտվացի զինվորականի, ինչպես նաեւ բժիշկ-հոգեբանի եւ փորձագետների ցուցմունքները: Տուժող կողմի շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Գաբրիելա Կասպարը: Հայ փաստաբան ՆազելիՎարդանյանի հետ Հունգարիա է մեկնել նաեւ նշված գործի առնչությամբ ստեղծված խմբի ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը:





